Նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կկրեն զինվորական համազգեստ՝ չունենալով այդ իրավունքը

Ամենադիտվածներ

4358

Այսուհետ վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։

ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ ԱԺ-ում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Սա վերաբերելու է տվյալ պահին Կառավարության սահմանած զինվորական համազգեստին»,- հստակեցրեց փոխնախարարը:

Վերջինս նշեց, որ զինվորական համազգեստի՝ ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել: Սակայն, ըստ Սարգսյանի, սանկցիաների պատճառով իրավիճակը կփոխվի, քանի որ կրողն անպայմանորեն պատասխանատվության կենթարկվի։

Նա նաև նշեց, որ առաջիկայում կփոխվի ԶՈՒ համազգեստը․ «Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացն սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ