Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին Ժնեւում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը։
«Այս պահին, երբ տեղի է ունենում այս ճեպազրույցը, տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի Սեյեդ Աբաս Արաղչիի հետ։ Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող եմ տրամադրել հանդիպման ավարտից հետո»,- հավելեց խոսնակը։