fbpx
Զինված Ուժեր

Ավետարանոց և Սղնախ գյուղի հարակից տարածքներում մարտերը շարունակվում են. Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այսօր ողջ օրը ռազմական գործողությունները շարունակվել են ռազմաճակաի ողջ երկայնքով, բայց ոչ ինտենսիվությամբ։

«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ Մարտունու և Ասկերանի գյուղերում՝ անտառային հատվածներում, շարունակվում են դիվերսիոն ներթափանցումները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի հարակից տարածքներում, բլուրների և անտառային զանգվածներում։

«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են առանձին խմբերով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների ձև, մարտավարություն: Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները: Կիրառվում են հիմնականում հրետանային հրթիռային միջոցներ»,- ասել է Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ