Մինչ Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել են երկու երկրների նախագահական աշխատակազմերը։
Ըստ Ղազախստանի նախագահականից հայտնած տեղեկությունների՝ երկու ղեկավարները խոսել են Նազարբաևի մարտի 20-ին նախատեսված հրաժարականի մասին (զրույցը եղել է մարտի 19-ին)։
Նախագահները պայմանավորվել են, որ այդուհետ նույնպես կպահեն կապը։
Հիշեցնենք, որ թեև Նազարբաևը երեկ հրաժարվել է պաշտոնից, բայց չի հրաժարվել իշխանությունից։ Նա շարունակելու է ղեկավարել երկրի իշխող կուսակցությունը և պաշտոնավարելու է որպես երկրի անվտանգության խորհրդի ղեկավար, ինչը նրան լայն հնարավորություններ է տալիս Ղազախստանը ղեկավարել ստվերից։

