fbpx
Սպորտ

Մայամին երրորդ հաղթանակը տարավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում․ NBA

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 4-րդ խաղի արդյունքում «Մայամի Հիթը» հաղթեց «Բոստոն Սելթիքսին»: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ի գիշերը և ավարտվել 112:109 հաշվով՝ հօգուտ Մայամիի թիմի:

Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Թայլեր Հիրոն էր, ով վաստակել է 37 միավոր: Բամ Ադեբայոն դաբլ-դաբլ գրանցեց՝ 20 միավոր և 12 խափանում:

«Սելթիքսից» առավելագույն միավոր վաստակել է Ջեյսոն Տատումը՝ 28 միավոր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ