fbpx
Հասարակություն

Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից. Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ երեկ ԱԱԾ շենքի դիմաց տեղի ունեցած գործողությունների հետևանքով տուժել են լրագրողներ և ինքը պատրաստվում է դիմել ոստիկանություն:

«Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետեւանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքն, ինչն անթույլատրելի է, չնայած որեւէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։

Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված Արտակարգ դրության այս օրերին եւ’ լրագրողները, եւ’ ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։

Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։

Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220257138512345

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ