Արագ սննդից կախվածություն ունեցող աղջիկը նիհարել է 43 կիլոգրամով և դարձել մարզիչ

Ավստրալիայի Գոլդ Կոստից 26-ամյա Նիկոլետ Հարփերը դադարեցրել է արագ սննդի օգտագործումը, նիհարել է 43 կիլոգրամով և դարձել ֆիթնեսի մարզիչ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Կնոջ քաշի կորստի ճանապարհը սկսվել է 2017թ. Այդ ժամանակ Հարփերը կշռում էր 100 կիլոգրամ, վարում էր ոչ ակտիվ կենսակերպ և իրեն կախվածություն ուներ McDonald’s-ից, քանի որ սնվում էր միայն ֆասթ ֆուդով։ «Ես հասկացա, որ եթե ուզում եմ հաջողության հասնել իմ կարիերայում, պետք է փոխեմ իմ ապրելակերպը և բարելավեմ առողջությունս», – հիշում է ավստրալացին։

Հարփերի սննդակարգը փոխելու առաջին փորձն ավարտվեց բարդություններով։ Նա սահմանափակվում էր շաբաթը վեց օր ուտելով։ Շուտով այս պահվածքը դարձել է մոլուցք, և կինը որոշել է օգնություն խնդրել հոգեթերապևտից, իսկ հետո՝ սպորտային սնուցման մասնագետից։

Դիետոլոգը Հարփերի համար հատուկ դիետա չի կազմել, սակայն օգնել է որոշել նրա համար օրական ընդունվող կալորիաները՝ ելնելով նրա հասակից և քաշից: Կինը հրաժարվել է արագ սննդից շատ ուտելուց, իր սննդակարգում ավելացրել է բանջարեղեն ու մրգեր, բայց միեւնույն ժամանակ ամբողջությամբ չի հրաժարվել իր սիրելի ուտեստներից։ Բացի այդ, նա հետաքրքրվել է ուժային մարզումներով և շաբաթական չորսից հինգ անգամ մարզվել մարզասրահում:

Ամենաթարմ