«Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում է
Մի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ գրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։
Մասնավորապես գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որը տեղեկացրեց՝ միջոցառում չի չեղարկվել։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել», – փոխանցեց Վլադիմիր Կարապետյանը»։
Այս մասին տեղեկանում ենք Տեղեկատվության ստուգման կենտրոն ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/infocheck.am/photos/a.324555398172486/362919101002782/?type=3&theater