Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վ.Պուտինին

Ամենադիտվածներ

46d7a95e5812273e2c20d9e99f66d977

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,  

Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։

Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։

Հիշեցնենք, որ Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ