fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, Հայ-ռուսական հարաբերությունների մասին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը աղմուկ բարձրացրեց Հայաստանում և բացասական արձագանք ստացավ:

Վարչապետը հայտնել է, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բաց դա չի նշանակում, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածքներ են: Ռուսաստանի դաշնակիցները ոչ թե անհատներն են, այլ հայ ժողովուրդը: Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, այլ հայ ժողովուրդը: Դա կարևոր նրբություն է»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամի իր ալիքում դիմել է ՀՀ իշխանություններին. «Ի պատասխան բազմամյա բարության և պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է: Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա և տրորելու»:

Նշենք, որ Փաշինյանը հարցազրույց է տվել Երեւանում հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված սրումից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ