Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն չեղարկել է Մոսկվայում կայանալիք իր մենահամերգը, որը նախատեսված էր 2020-ի մարտի 27-ին: Այս մասին հայտնել է համերգասրահի մամլո ծառայությունը:
Հունիսի 30-ին երգչուհին գրել էր, որ աջակցում է Վրաստանում ցույցի դուրս եկած քաղաքացիներին, որոնք պահանջում էին երկրի ՆԳ նախարարի հրաժարականը:
Հունիսի 22-ին երգչուհին ելույթ է ունեցել Մոսկվայում՝ նշելով, որ չի կարող այդ համերգից հրաժարվել «տեսողական խնդիր ունեցող 9-ամյա» աղջկա պատճառով: Նա նաև գրել էր սոցցանցում, որ դա իր վերջին համերգն է Ռուսաստանում:
«Ցավոք սրտի, Նինո Կատամաձեն չեղարկել է իր մենահամերգը Ռուսաստանում», – հայտնել են համերգասրահից: