fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում, նախագահությամբ Տիգրան Գրիգորյանի, պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը, որը չկայացավ, քանի որ հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:

Հայտնենք, որ հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են առ այն, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ