Իրավական

Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։

Բանն այն է, որ Սարգսյանը չէր ներկայացել նիստին։ Որպես պատճառ փաստաբան Արման Մակինյանը նշեց նախկին նախագահի վատառողջ լինելը ու ներկայացրեց փաստաթուղթ դրա վերաբերյալ։

Մեղադրող դատախաղն էլ ծանոթանալով դրան՝ նշեց, որ հիմքեր կան ենթադրելու, որ ամբաստանյալը կարող էր ներկայանալ նիստին։

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ