Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 361 754 դեպք, որոնցից 335 227 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16 965 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 8707 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է 3536 նոր դեպք, ապաքինվել են ևս 267-ը։ Մեկ օրում կորոնավիրուսից մահ չի գրանցվել։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է: Մինչ այս կատարվել է 2 709 073 թեստավորում։


