fbpx
Մշակույթ

Նոր ներկայացումներ Գյումրու դրամատիկական թատրոնում երկար դադարից հետո

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին: Ներկայացումը ՝ Սամվել Կոսյանի «Թռիչք»ն է, բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, գլխավոր դերում՝ Անի Խաչիկյան:

Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված «Բուրատինոյի արկածները» երաժշտական-ներկայացումը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի:

Նշենք, որ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամռան ամիսներին իրականացրել է մի շարք վերանորոգման աշխատանքներ. վերանորոգվել են դահլիճի նստատեղերը, թարմացվել են գորգածածկը և մասնակի լուսային սարքավորումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ