Կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիային» 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո կտեղեկացնի թիմից հեռանալու իր ցանկության մասին, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանը մտադիր է ձմռանը փոխել ակումբը։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին «իշամեղուների» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: