Այսօր վաղ առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը․ կազմված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ գայլերը ներխուժել են Նորակերտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմ և հոշոտել կենդանիներին․ անկել է 122 ոչխար, վիրավորվել՝ 15-ը։
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին։
Այս մասին հայտնում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: