fbpx
Սպորտ

Բարսելոնան ևս մեկ նորեկ կունենա

Ֆուտբոլիստ Սանա Ֆերնանդեշը չի ցանկացել նոր աշխատանքային պայմանագիր կնքել պորտուգալական «Սպորտինգի» հետ, որի սանն է հանդիսանում։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, երիտասարդ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ Պորտուգալիայից ու տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։

Ֆերնանդեշը պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ։

«Շնորհակալություն բոլորին. Սպորտինգ, շնորհակալություն»,- ասված է հարձակվողի սոցցանցերում արված հայտարարության մեջ։

Եթե ​​տեղափոխությունն իրականացվի, Սանան կդառնա «Բարսելոնայի» վեցերորդ նորեկը ընթացիկ տրանսֆերային պատուհանում: Ավելի վաղ «Բարսելոնայի» շարքերը համալրել էին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆրանկ Կեսիեն, Ժյուլ Կունդեն, Ռաֆինյա Դիասը և Անդրեաս Քրիստենսենը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ