Սպորտ

Եթե լիներ նորմալ մրցաշրջան, մենք Մանչեսթեր Սիթիից հետ չէինք մնա. Կլոպ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է թիմի անհաջող ելույթներին:

Նա նշել է, որ իրավիճակը երբեք այդպիսին չի եղել։

«Երբեք իրավիճակը չի եղել այսպիսին, որ մենք չմտածեինք, թե ինչպես կարող ենք շրջանցել «Մանչեսթեր Սիթիին» կամ դառնալ Անգլիայի լավագույն թիմը: Մերք պարզապես կցանկանայինք լինել մեր լավագույն տարբերակը: Նման հնարավորություն դարձյալ կունենանք:

Չենք կարող անել ավելին, քան ցուցադրել մեր լավագույն խաղը: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է մի քիչ հաջողություն, քիչ վնասվածքներ և այլն: Մենք «Մանչեսթեր Սիթիից» հետ չէինք մնա 16 միավոր, եթե լիներ նորմալ մրցաշրջան: Կարծում եմ՝ Գվարդիոլան ևս նույնը կասեր իմ փոխարեն: Սակայն այդպես ստացվել է, և մենք ընդունում ենք դա: Այս մրցաշրջանում մենք չենք մտածում «Մանչեսթեր Սիթիին» հասնելու մասին: Մենք մտածում ենք, թե որքան կարող ենք բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Աշխատելու շատ տեղ ունենք»,-ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:

Չ

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ