fbpx
Աշխարհ

Թբիլիսիի հյուրանոցներից մեկում կենվորը նռնակ է պայթեցրել

Թբիլիսիի հյուրանոցներից մեկում կենվորը նռնակ է պայթեցրել, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, «Լյուքս» հյուրանոցում, որը գտնվում է Ագմաշենեբելու ծառուղում։ Նախնական վարկածով՝ կենվորը նռնակ է պայթեցրել։

Նա լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է ակադեմիկոս Օ.Գուդուշաուրիի անվան բժշկական կենտրոն։ Բժիշկների խոսքով՝ պացիենտի վիճակը ծանր է։

Լրագրողները պարզել են, որ տղամարդը պարտքեր է ունեցել։ Ենթադրվում է, որ նա վարձել էր հյուրանոցի համարը հատուկ այն բանի համար, որպեսզի ինքնասպանությոն գործի։

Տեղում նկարված կադրերից երևում է, որ երկրորդ հարկի սենյակի պատուհանների ապակիները կոտրված են։ Ներկայում հյուրանոցի շենքը փակ է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ