Նուրմագոմեդովը ռեալիթի շոուի հաղորդավար կդառնա

Ամենադիտվածներ

G7 leaders wait for U.S. President Trump during family photo at the G7 Summit in Charlevoix, Quebec

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը աշխատանքի կանցնի Ղազախստանի հեռուստաընկերություններից մեկում:

Ինչպես տեղեկացնում է BNews.kz-ը, ռուս մարտիկը կդառնա The Nomads հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հաղորդավարը: The Nomads-ի առաջին մասը վարել է ղազախ բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Բախտիյար Արտաևը:

Նշվում է, որ նկարահանումները տեղի են ունենալու Բալկաշինո գյուղի մերձակայքում:

Հեռուստաշոուի մասնակիցները մարզիկներ և օլիմպիական չեմպիոններ են տարբեր երկրներից: Նրանք պետք է սպորտային փորձություններ հաղթահարեն ու Ղազախստանի գրականությանը վերաբերվող հարցերի պատասխանեն:

Նկարահանումները 14 մասից են բաղկացած լինելու և հեռարձակվելու են աշխարհի 118 երկրներում:

Հաղորդում է sportal.am-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ