fbpx
Տնտեսություն

2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման նույն ընթացակարգը

2023 թ. փետրվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: Ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Արդեն հաստատված և նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:

Հաջորդ փոփոխությունները վերաբերում են կենսաթոշակների վճարմանը: Գործող կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ է գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից և Հայփոստի էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլևս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո «Հայփոստի» էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հստակեցնող հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ մինչև 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության, բայց դրանից հետո 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, այդ թվում` քաղաքներում, գործընթացը կիրականացվի պարտադիր անկանխիկ եղանակով, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների բնակիչները մինչև հուլիսի 1-ը կունենան կամավոր ընտրելու հնարավորություն:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթի քննարկումը դեկտեմբերի 2-ի նիստում ընդմիջվել էր` որոշ հարցեր ճշգրտելու նպատակով:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ