fbpx
Առողջապահություն

Լոբու օգտակար հատկությունները

Թարմ լոբին պարունակում է B, C, և E վիտամիններ: Դրանից բացի, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Որոշ տեսակներում կա նաև երկաթ (կանաչ լոբի), ֆոլաթթու (մունգ, պինտո, սև աչք), սելեն (սև աչք) և ցինկ (կարմի, ռենալ և սև լոբի):

Լոբին իր մեջ պարունակում է սպիտակուց, որում կա մեծ քանակությամբ լիզին` կարնիտին արտադրելու համար օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթու, որն ամրապնդում է սիրտը, կանխարգելում իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի առաջացումը: Լոբու սպիտակուցները նպաստում են օրգանիզմի թթվային հավասարակշռության պահպանմանը, հատկապես, երբ ձեր ամենօրյա սննդակարգում առկա են թթու պարունակող միս, ձուկ, ձու և հացահատիկային սննդամթերքներ: Լոբին նաև նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը: Այդ պատճառով այն օգտակար է բարձր թթվայնությամբ և այրոցով տառապող մարդկանց համար: Լոբու հատիկների մեջ առկա սպիտակուցը խորհուրդ է տրվում օգտագործել նաև օստեոպորոզի կանխարգելման համար:

Լոբու հատիկներում կա լեցիտին, որը դասվում է բարդ ճարպերի շարքում և բարենպաստ ազդեցություն է գործում ուղեղի և նյարդային հյուսվածքների վրա, լավացնելով մեր ուշադրությունը և հիշողությունը: Լեցիտինը նաև բարձրացնում է ուրցագեղձի ակտիվությունը. ներզատիչ գեղձ, որը կարգավորում է բջիջների իմունիտետը: Դրա համար լեցիտինն անհրաժեշտ է շրջակա միջավայրի թունավոր նյութերը մարդու օրգանիզմից հեռացնելու համար: Այն նաև նպաստում է զարկերակներով ճարպի տեղափոխմանը և կարևոր դեր է կատարում արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման գործում: Սա նվազեցնում է աթերոսկլորոզի և սրտանոթային այնպիսի հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսին է շատ տարածված արյան բարձր ճնշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ