fbpx
Արցախ

Օկուպացված տարածքներում մնացած մեքենաների նկատմամբ գույքահարկի չի կիրառվի

Հուլիսի 30-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի Facebook-ի էջում գրառում է կատարվել, ըստ որի՝ Արցախի օկուպացված տարածքներում մնացած և Ստեփանակերտ քաղաքում հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանվել է գույքահարկի արտոնություն` ազատելով գույքահարկի վճարման պատավորություններից:

«Մինչև դեկտեմբերի 1-ը վերոնշյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի քաղաքապետարան` գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ստանալու»,– նշվում է գրառման մեջ։

Պետք է նաև տրանսպորտային միջոցներն ԱՀ ճանապարհային ոստիկանությունում սահմանված կարգով խոտանվեն` հակառակ դեպքում կառաջանան գույքահարկի նոր պարտավորություններ, որոնք հետագայում ենթակա կլինեն վճարման:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ