2014 թվականին Օպերային կից ստեղծվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակը թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն էր, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոններ։ Թատրոնին պարբերաբար տրամադրվել են խոշոր չափի գումարներ։
«Փաստինֆո»-ն հաղորդում է, որ նմանատիպ ֆինանսական աջակցություններն անպակաս են հիմնադրամի տարբեր տարիներին կազմված հաշվետվություններում, սակայն օպերային թատրոնն անտեղյակ է այս գումարներից, ուստի գրավոր հարցման միջոցով փորձել են տեղեկանալ՝ ինչպիսի ֆինանսական աջակցություն է ստացել այն հիմնադրամից 2014-2017թթ. ընթացքում։
Հարցմանն ի պատասխան՝ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կոստանյանը նշել է, որ թատրոնը որպես ֆինանսական օգնություն կանխիկ և անկանխիկ գումարով հիմնադրամից որևէ աջակցություն չի ստացել.
«Աշխատակիցներին ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ Թատրոնում որևէ փաստացի վճարման տեղեկատվություն չկա։ Թատրոնի վերանորոգման որևէ տեղեկատվություն նույնպես առկա չէ»։
