Սադիո Մանեն մեկնաբանել է «Ռեալի» կողմից հետաքրքրության վերաբերյալ շշուկները:
«Ռեալ» տեղափոխությո՞ւնը. ըստ իս, դուք եք գրում այդ մասին: Ես կարդում եմ, ինչպես՝ իմ ընկերները: Ես հարգում եմ Լա Լիգան, բայց ԱՊԼ-ը նույնպես հիանալի մրցաշար է, և բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են հանդես գալ այստեղ»,- Մանեի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է ցանկանում թիմում տեսնել Մանեին:
Մանեն 2016 թվականից հանդես է գալիս «Լիվերպուլում»:
