Պոլ Պոգբան պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ռոյ Քինի և Պոլ Սքոուլզի քննադատություններին.
«Բրիտանացի փորձագետների քննադատությո՞ւնը. ինձ դա չի անհանգստացնում: Նրանք գումար են ստանում տեսախցիկի առաջ խոսելու համար:
Ես իմ աշխատանքը կատարում եմ դաշտում: Նրանք կարող են ասել այն, ինչ ցանկանան, քանի որ նրանց դրա համար վճարում են:
Ինձ չեն վճարում խոսելու համար: Ես գումար եմ ստանում ֆուտբոլ խաղալու և իմ թիմի համար դաշտում պայքարելու համար: Ահա և վերջ»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Daily Express-ը:
