Blizzard Entertainment-ը օգոստոսի 11-ին պաշտոնապես թողարկել է Overwatch-ի 4-րդ եթերաշրջանի խոշոր թարմացումը՝ ներկայացնելով հերոսների հավասարակշռման լայնածավալ փոփոխություններ Տանկ (Tank), Վնաս հասցնող (Damage) և Աջակցող (Support) դասերի համար։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես հերոսների անհատական ունակություններին, այնպես էլ «փերքերի» (Perks) համակարգին և ընդհանուր խաղային մեխանիկաներին։
Dexerto պարբերականի փոխանցմամբ՝ համակարգային առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է Flanker (թևանցող) ենթադասին։ Այս դերի հերոսների համար քարտեզի վրա առկա բուժիչ փաթեթներից (health packs) ստացվող լրացուցիչ բուժումը 75-ից նվազեցվել է 50-ի, ինչը սահմանափակում է արագաշարժ կերպարների ինքնաբուժման արդյունավետությունը առանց աջակցող թիմակիցների։
Տանկերի դասում Domina-ի Panopticon վահանի ամրությունը 450-ից հասցվել է 500-ի, իսկ Doomfist-ի Seismic Slam հարվածի վնասը 50-ից ավելացվել է 60-ի։ Orisa-ի համար հեռացվել է Charged Javelin փերքը՝ փոխարինվելով Heavy Javelin-ով, որը 25%-ով ավելացնում է հարվածային հետհրումը և 15-ով՝ պատին բախվելու վնասը։ Mauga-ի Combat Fuel փերքի միջոցով ստացվող լրացուցիչ զրահը բարձրացվել է 4-ի, սակայն Overrun-ի վերականգնման ժամանակը 5v5 ռեժիմում երկարաձգվել է 5-ից 6 վայրկյանի։ Winston-ի էլեկտրական վահանի բուժումը 30-ից դարձել է 35, իսկ ուլտիմատիվ ունակության ծախսը նվազել է 6%-ով։
Damage դասում Tracer-ը ստացել է Temporal Regen փերքը, որը 50%-ով արագացնում է պասիվ վերականգնումը, իսկ Recall-ի վերականգնումը 13-ից կրճատվել է 12 վայրկյանի։ Cassidy-ն ստացել է Giddy Up փերքը՝ Combat Roll-ից հետո ապահովելով 60% արագացում 1.5 վայրկյանի ընթացքում։ Echo-ի Focused Rush-ը տեղափոխվել է Major Perk դաս՝ ավելացնելով Focusing Beam-ի հեռահարությունը մինչև 8 մետր, իսկ Aerial Munitions-ը թռիչքի ընթացքում ապահովում է անսահմանափակ փամփուշտներ։ Venture-ի Deep Burrow տարածությունը 50%-ից հասցվել է 75%-ի, իսկ Genji-ի ու Venture-ի ուլտիմատիվ ունակությունների ծախսը նվազել է համապատասխանաբար 6%-ով և 8%-ով։
Support դասում Lifeweaver-ի Life Grip-ի քաշելու արագությունը 30-ից նվազեցվել է 25 մ/վ-ի, իսկ 15 մետրից ավելի հեռավորությունից ձգվող թիրախներն այժմ ավելի դանդաղ են շարժվում։ Juno-ի Pulsar Torpedoes-ի նշանառության նվազագույն ժամանակը 0.5-ից կրճատվել է 0.35 վայրկյանի։ Mizuki-ն ենթարկվել է թուլացումների (nerfs)՝ Quickstep-ի արագությունը նվազել է 20%-ի, իսկ Katashiro Return-ի վերականգնումը երկարել է մինչև 12 վայրկյան։ Zenyatta-ի Discordant Repair-ի կյանքի կորզումը (lifesteal) 10%-ից բարձրացվել է 15%-ի, ինչը նոր շեշտադրում է հաղորդում նրա պաշտպանական ունակություններին։

