ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց երեկվանից Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակից։
Նա նշեց, որ Ադրբեջանցիները շահարկում էին այս ճանապարհով ՀՀ քաղաքացիների կողմից օգտագործելու փաստը և ցանկանում էին նույն տրամաբանության մեջ իրենք ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, ինչը հենց միջանցքային տրամաբանությունն է, որը Հայաստանի համար անընդունելի է։
Գրիգորյանն ասաց, որ այդ տրամաբանության անընդունելիություն ելնելով՝ իրենք չեն գնացել միջանցքային տրամաբանությամբ գործարքի։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմն այդ անցակետը տեղադրել է Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանով անցնող հատվածում՝ Էյվազլիում։