Մենք չենք նվազեցնում պահվող անձանց վերադարձին ուղղված ջանքերը. Լավրով

Ամենադիտվածներ

Մենք չենք նվազեցնում պահվող անձանց վերադարձին ուղղված ջանքերը. Լավրով

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսով են հանդես եկել Երևանում: Լավրովն իր խոսքում անդրադարձել է գերիների խնդրին, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման անհրաժեշտությանը:

«Մենք չենք նվազեցնում պահվող անձանց վերադարձին, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանն ուղղված ջանքերը: Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար կարևոր ներդրում է անում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խումբը՝ տնտեսական կապերի, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ: Այդ աշխատանքի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա ընդհանուր իրավիճակի կայունացման անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: Պահանջված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը՝ առաջին հերթին վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,- ասել է Լավրովը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ