Աշխարհ
22:11 12/10/2019

Պակիստանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում, իր աջակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրականացվող թուրքական գործողություններին: Այս մասի հաղորդում են Թուրքիայի ղեկավարի աշխատակազմից:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ: Բանակցությունների ընթացքում Խանն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության աղբյուր» գործողությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային վերաբերվող հարցեր»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ