Պակիստանի ու Հնդկաստանի զինծառայողները առավոտյան հրետակոծել են միմյանց դիրքերը երկու երկրների համար վիճելի Քաշմիր շրջանում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Դևենդեր Անանդը. հայտնում է РИА Новости-ն:
Հնդկական կողմից զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:
Երկու երկրների հարաբերությունները սրվել են նախորդ շաբաթ: