Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Ասկերանի 2 համայնքներում

Հրապարակող՝

Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև. խառնվել է նաև Նեթանյահուն

Ամենադիտվածներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ՝ նոյեմբերի 14-ին, այց է կատարել Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:

«Երկրի ղեկավարը տեղում հետևել է պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ քննարկել համայնքների սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հանրապետության նախագահը նշել է, որ սահմանապահ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը ողջամիտ ժամկետներում լուծում կստանան։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ