fbpx
Իրավական

Պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ հինգ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել:

Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:

«Նկատում եմ, որ օրեցօր մեր պարգևատրվողները շատանում են, ինչը ողջունելի է: Այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծված և յուրաքանչյուր ծառայող, ով աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով, հանցագործություններ է բացահայտել, լրացուցիչ դրամական պարգևավճար է ստանալու: Մասնագիտական որակների շնորհիվ բարեխիղճ ծառայողը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերելով և՛ բարեկեցիկ է դարձնում իր կյանքը, և՛ բարձր պահում ոստիկանության պատիվը»,- նշեց ոստիկանության պետը:

Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու:

«Եվս մեկ անգամ թե՛ իմ և թե՛ կոլեգիայի անդամների անունից շնորհավորում եմ բոլորիդ: Կարծում եմ` պարգաևատրումները կպարատավորեցնեն ավելի լավ ծառայել, և կլինեն նոր բացահայտումներ: Մաղթում եմ բարի ծառայություն», – ամփոփեց ոստիկանության պետը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ