Փարիզը մի քանի րոպե մթության մեջ է եղել վթարի պատճառով

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի մայրաքաղաքը և Իլ դը Ֆրանսի մի ամբողջ շարք կոմունաներ Փարիզից հյուսիս-արևմուտք Սերժի Պոնտուազի կոմունայում էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով նոյեմբերի 27-ի երեկոյան մի քանի րոպե առանց էլեկտրականության են մնացել: Այդ մասին հայտնում է RTE էլեկտրացանցերի գործարկուն:

«Տեխնիկական միջադեպը տեղի է ունեցել Սերժի Պոնտուազի տրանսֆորմատորային ենթակայանում 21:50-ին (Երևանի ժամանակով 00:50-ին) և լույսի անջատման հանգեցրել Փարիզում, Օ դը Սենի և Վալ դ’Ուազի դեպարտամենտներում: RTE-ի և Enedis-ի անձնակազմերի մոբիլիզացումը թույլ է տվել արագորեն վերականգնել էլետրաէներգիայի մատակարարումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսագրություններ են տեղադրում քաղաքի տարբեր մասերից: Դրանցից մեկում երևում են խավարի մեջ ընկղմված Ելիսեյան դաշտերը, որտեղ, սակայն, մի քանի րոպե անց դարձյալ վառվել են սուրբծննդյան լուսազարդումը և լապտերները:

Ամենաթարմ