fbpx
Խորհրդարան

Պարո՛ն Գևորգ Պետրոսյան, ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում. Արեն Մկրտչյան

Արհմիությունների մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել այն պատճառով, որ դրա ընդունումը որևէ գործարարի թույլ կտար տոտալ վերահսկողություն սահմանել աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին բացատրությունների մանրամասներն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Նա խոսքով դիմեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։

«Պարո՛ն Գևորգ Պետրոսյան, ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես մենք ստիպված կլինենք Ձեզ հետ կոռեկտության սեմինարներ անցկացնել և վերջում գրավոր, բանավոր քննություն ընդունել», – ասաց պատգամավորը։

Աղբյուրը՝ shantnews.am 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ