fbpx
Մարզեր

05:30 13/8/2019

Պարույր Սևակ գյուղից մինչև Երասխ համայնք իրականացվում է ճանապարհի կապիտալ վերանորոգում

Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ծանոթացել է ճանապարհի վերանորոգման աշխատանքներին։ Ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ:

Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը Երասխում գործող սեփական շարժական գործարանում է ստանում ասֆալտը: Շինարարները վստահեցրեցին՝ օր ու գիշեր աշխատում են՝ ճանապարհը սահմանված ժամկետում՝ դեկտեմբերի վերջ շահագործման հանձնելու համար:

Արդեն հաջորդ տարի վերանորոգվող ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվեն բետոնյա և երկաթբետոնյա արգելապատնեշներ:

Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ