Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նախագահի առաջիկա արտահերթ ընտրություններից։
Նա ասաց, որ այն կկայանա մարտին ու հիշեցրեց, որ տվյալ պաշտոնում Ազգային ժողովի իշխող մեծամասնությունն առաջադրել է ԲՏԱ ներկայիս նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը՝ 65 պատգամավորների ստորագրությամբ։
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներդաշնակություն կա նախագահի թեկնածուի մասով ու մյուս պատգամավորները չեն ստորագրել տեխնիկական պատճառներով։
Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար ու նշեց, որ այդ քայլը շատ բարձր գնահատականի է արժանի։

