Այն, ինչ Փաշինյանն անում է, ըստ իս, դա պարտադրանք է, այլ ոչ թե խաղաղության ու հաշտության ձեռքսեղմում

Ամենադիտվածներ

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Լինելով ազատական՝ բաց սահմաններին ու ազատ շուկայական հարաբերություններին կողմ, գտնում եմ, որ Ադրբեջանի ու Նախիջևանի հետ ճանապարհների ապաշրջափակումը ՀՀ ազգային անվտանգության խնդիրներ է պարունակում: Եվ զուգահեռ հարց է առաջանում, թե ինչու՞ նաև Թուրքիան չի բացում իր սահմանները Հայաստանի հետ:

Խաղաղությունը՝ խաղաղություն, հաշտությունը՝ հաշտություն, բայց այն, ինչ Փաշինյանն անում է, ըստ իս, դա պարտադրանք է, այլ ոչ թե խաղաղության ու հաշտության ձեռքսեղմում, որը հակասում է մեր Սահմանադրությանը և անվտանգության դոկտրինին: Սա պարտադրանք է, միգուցե պուտինյան փուփուկ ուժի կիրառմամբ՝ ՀՀ ստանդարտները ՌԴ ստանդարտներին սինխրոնիզացնելու շնորհիվ: Չնայած՝ Փաշինյանն իր գրառման տողատակով ներկայացնում է, որ դա արվելու է գերիերի վերադարձի նպատակով:

Հետևաբար, առանց դավաճաններ ու վհուկներ փնտրելու, Փաշինյանը ճիշտ կանի, որ հեռանա, չնայած, որ նրա կողմից աստվածաշնչյան մեջբերումը խոսում է հակառակի մասին, քանի որ հիմա ենթադրում է՝ իր հեռանալուց հետո իշխանությունը կզավթեն ռուսահպատակ ու թուրքահպատակ ուժեր:

Իշխանությունները, ցավոք, տանուլ են տվել պատերազմը, նրանք, ցավոք, տանուլ են տալիս գերիների վերադարձի հարցը, նրանք, ցավոք, տանուլ են տալիս ՀՀ սահմանների պաշտպանության ու անվտանգության կազմակերպումը…

Հայաստանում պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ու օրինական իշխանափոխություն, թեկուզ հեղափոխության միջոցով: Բայց նոր իշխանությունները, ով էլ լինեն, չպետք է լինեն Պուտինով, Ալիևով, Էրդողանով կամ որևէ այլ տարածաշրջանային մակարդակի լիդերով կաշկանդված, որպեսզի մեր անվտանգությունը, պաշտպանությունը, տնտեսությունը և բոլոր ոլորտները գործեն անկախ, ինքնուրույն ու ազատ՝ օգտվելով ու կիրառելով համաշխարահային բոլոր հնարավորությունները:

Հ.Գ. Միջազգային կարգ ու կանոններն իմացողները շատ լավ հասկանում են, որ պատանդը, ռազմագերին ոչ թե խաղաքարտ է որևէ երկրի համար՝ հակառակորդից բան «պոկելու» նպատակով, այլև ծանր բեռ է ցանկացած ժամանակակից պետությնան համար:

Միայն ահաբեկիչներն են նրանցից ազատվում սպանությամբ, որը Ադրբեջանը ճնշելու տեղի կդառնա, եթե նման կերպ վարվեն: Հիմքեր կան ենթադրելու, որ մեր իշխանությունների ինքնուրույնության պակասը բերել է նրան, որ իրենց են ահաբեկում պատանդների կյանքով ու ստիպում, որ ամբողջ ազգի ապագան վտանգեն»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5168630639815455

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();