fbpx
Կառավարություն

Փաշինյանը ավտոմաքսատանը զանգեց Օսիպյանին պետհամարանիշների բացակայության խնդրով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին խնդրի մասին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։

Փաշինյանի տարակուսանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, լսո՞ւմ եք, ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում, ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ չկա, որովհետև ինչ-որ թիթեղ չկա, պարզվում է։ Էս ի՞նչ պատմություն է … … Ի՞նչն է դուրս եկել Փոթիից … … Դե, արագացրե՛ք», – Օսիպյանի հետ զրուցեց Փաշինյանը։

Զրույցից հետո Փաշինյանը քաղաքացուն ասաց, որ թեև ոստիկանությունում կանխատեսել են, որ մեքենաների քանակը շատ է լինելու, բայց նրանց կանխատեսածից էլ շատ է եղել։ Վարչապետն ասաց, որ թիթեղը հասել է Փոթի, գալիս է Երևան։

«Էնպես որ, ասում է՝ крепитесь, Запад нам поможет (գոտեպնդվեք, Արևմուտքը կօգնի մեզ – խմբ․)», – ասաց վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ