Ճապոնիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան դարձել է «Վիտեսի» ֆուտբոլիստ:
33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է հոլանդական ակումբի կայքը:
Հոնդան վերջին շաբաթների ընթացքում մարզվում էր «Վիտեսում», որը գլխավորում է Մոսկվայի ԲԿՄԱ-ում նրա նախկին մարզիչ Լեոնիդ Սլուցկին:
Ճապոնացին 2008-09թթ. մրցաշրջանում Հոլանդիայում հանդես է եկել «Վենլոյի» կազմում: Նրա վերջին թիմն ավստրալական «Մելբուռն Վիկտորին» էր: Զուհագեռաբար նա Կամբոջայի հավաքականի գլխավոր մարզիչն էր:


