Քաղաքականություն

Պատերազմը բացառում է ներքին քաղաքականություն․ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պատերազմը բացառում է ներքին քաղաքականություն: Առավել ևս Հայաստանի չափի երկրում: Ներքին քաղաքականությունը ներքին մրցակցություն է, իսկ հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ:

1940-ի Փարիզում մարդիկ «քաղաքականություն» էին խաղում: 1941-ի հոկտեմբերի Մոսկվայում չէին քննարկում, որն է ճիշտ, որն է սխալ: Արդյունքները՝ գիտեք, թե՛ Փարիզի, թե՛ Մոսկվայի համար:

Ես չեմ սիրում Երկրորդ Համաշխարհայինից օրինակներ բերել, բայց ցավոք մեզանում մարդիկ հիմնականում դրանց են ծանոթ:

Չկա հիմա այլ բանի հավատարմություն քան հավատարմությունը Հայաստանի դրոշին:

Չկա այլ մենք, բացի հայկական մենքից:

Չպիտի լինի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ