fbpx
Սպորտ

Դա անհաջող երեկո էր․ Զիդան

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Մադրիդի «Ռեալը» երեկ պարտություն կրեց Դոնեցկի «Շախտյորից»։ Պարտության վերաբերյալ խոսել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Մենք սխալվեցինք առաջին գոլի դրվագում: «Ռեալն» ուներ վստահության պակաս, սակայն ես ուրախ եմ, որ ֆուտբոլիստները ճիշտ արձագանքեցին ստեղծված իրավիճակին և ավելացրին խաղի ընթացքում:

Նրանք արժանի չէին այդպիսի խաղի: Դա անհաջող երեկո էր, և ես՝ որպես մարզիչ, պետք է որոշումներ կայացնեմ: Կարծում եմ, որ ի զորու եմ շտկել ամեն բան, ինչն էլ կփորձեմ անել:

Այժմ պետք է պատրաստվենք հաջորդ խաղին:

Այսօր մռայլ օր էր, բայց վաղն արև դուրս կգա: Ես լավատես եմ և հավատում եմ թիմին», – Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ