Աշխարհ
17:00 19/03/2020

Եվրոպայում վարակակիրները թիվը շարունակում է աճել, իսկ Չինաստանում՝ նվազել. մանրամասներ

Worldometers համաշխարհային վիճակագրական ծառաության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է շուրջ 220,000-ի, իսկ մահացածների թիվն անցել է 9000-ը: Սակայն պետք է նշել, որ ակտիվ են հանդիսանում դեպքերից շուրջ 130,000-ը: Իսկ մյուսների մեծամասնությունը բարեհաջող ավարտ է ունեցել:

Եվրոպայում վարակակիրների թվի ավելանալուն զուգահեռ Չինաստանում ակտիվ դեպքերը թիվը շարունակում է նվազել և իջել շուրջ յոթ հազարի՝ մեկ օրում շուրջ հազար դեպք նվազելով: Իսկ օրական գրանցվող նոր դեպքերի քանակը սահմանափակվում է մի քանի տասնյակով:

Նույն տենդենցը նկատվում է նաև Հարավային Կորեայում: Այստեղ օրական շուրջ մի քանի հարյուրով են նվազում գրանցված ակտիվ դեպքերի քանակը և ավելանում սահմանափակ քանակով:

Սակայն, ցավոք, իրավիճակը Եվրոպայում այլ է: Իտալիայում ընդհանուր դեպքերի թիվը հատել է 35,000-ը, իսկ ակտիվ դեպքերինը՝ 28,000-ը՝ ստացվելով, որ բնակչության 0,03%-ը ներկայումս հիվանդ է կորոնավիրուսով:

Իտալիային հաջորդում են Իսպանիան, Գերմանիան և Ֆրանսիան:

Հարևան Իրանում ընդհանուր դեպքերի քանակը՝ 18 հազար է, ակտիվներինը՝ շուրջ 10 հազար, իսկ մահացածների թիվը հասել է հազարի: Ներկայումս Իրանի բնակչության մոտ %0.015-ն է վարակված:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ