MRC ստուդիայի գործակալը չեղարկել է Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմի թողարկումը, գրում է Variety ամսագիրը:
Ստուդիայի ղեկավարներն իրենց տարածած հայտարարության մեջ դատապարտվել են Ուեսթին և նշել, որ իրենք չեն կարող աջակցել որևէ բովանդակության, որը կապված է նրա անձի հետ: Պատճառը արտիստի հակասեմական հայտարարություններն են եղել։
«Քանյեն պրոդյուսեր է և երաժշտական սինթեզ է: Անցյալ շաբաթ նա միմյանց է խառնել 3000 տարի վաղեմության դասական ճշմարտությունն և սուտն այն մասին, որ հրեաները չար են և դավադրություն են կազմակերպում՝ աշխարհը հանուն իրենց շահի կառավարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Creative Artists-ը, որը ներկայացնում է Հոլիվուդի մի քանի ամենամեծ աստղերին, նույնպես մերժել է Ուեսթի մասին ֆիլմ նկարել: