Աշխարհ

Լիտվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է անվանել

«Ինֆոտեկա24»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր գործընկերոջ` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Լանդսբերգիսը նշել է, որ այդ «պատմական ճշմարտությունը» ճանաչել է նաև Լիտվան:

«Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ մյուս կողմի դիրքորոշումները, պատմությանը նայել նրանց աչքերով, մեզ դնել նրանց տեղը: Այս գործընթացը ժամանակատար է: Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց հստակ պատմական ճշմարտությունը, ինչպես արել է Լիտվան»,- նշել է Լանդսբերգիսը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ