ՊՆ-ին հին զինամթերք մատակարարելու գործով անցնող Դավիթ Գալստյանը, ով ավելի հայտնի է «Պատրոն Դավիթ» մականունով, ազատ է արձակվելու կալանքից, որովհետև Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Գալստյանին մեղադրանք է առաջադրել բանակին հրանոթի հին արկեր մատակարարելու համար։ Այդ արկերը էապես զիջել են իրենց մարտավարական հատկանիշներով ու մարտական խնդիրներ լուծելը անհնար է եղել։
Դատական նիստը նախագահում էր Սերգեյ Մարաբյանը։