fbpx
Աշխարհ

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթներով հաշվարկներին

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթով հաշվարկների, քննարկել են «Շետաբ» և «Միր» վճարային քարտերից օգտվելու հնարավորությունը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Առանցքային թեմաներից էին, իհարկե, մեր երկրների ֆինանսաբանկային հարաբերությունները, փոխադարձ հաշվարկների և վճարումների անցկացման պայմանների ստեղծումը մեր իրավաբանական անձանց, կազմակերպությունների միջև»,- ասել է նա։

«Կարևոր է, որ մենք պայմանավորվեցինք հնարավորինս անցնել ազգային արժույթով հաշվարկներին և այսօր կենտրոնական բանկերի հետ քննարկեցինք ֆինանսական հաղորդագրությունների համակարգի բաշխումն ու գործարկումը, ինչպես նաև վճարային քարտերի միացումը և գործարկման հնարավորությունը։ «Շետաբ» և «Միր» վճարային քարտերի»,- հավելել է փոխվարչապետը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ