«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի Mercedes մակնիշի ավտոմեքենան գիշերը պայթեցրել են։
Այս տվյալ է A1plus-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Փոստանջյանը։
Վերջինս նշել է, որ մանրամասներ չունի առայժմ։
Մեքենան պայթեցվել է Արաբկիր վարչական շրջանի իրենց շենքի բակում։
Նշվում է, որ մեքենան ամբողջության վնասվել է։
Ոստիկանությունն էլ արդեն հաղորդում է ստացել դեպքի վերաբերյալ։