fbpx
Իրավական

Բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու, նրա երեխաների սպանության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասի և վերջիններիս մոր սպանության կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Պեմզաշենում հրաժեշտ են տվել նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերն ու 8-ամյա որդուն։»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ